շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ի՞նչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վերջինիս երևանյան այցի ժամանակ

Ի՞նչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը վերջինիս երևանյան այցի ժամանակ

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ InfoPort.am-ի հավաստի տեղեկությունների, երկու օր առաջ եղել է Երևանում և հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ InfoPort.am-ի իշխանական աղբյուրները դժվարացան մանրամասնել հանդիպումների օրակարգը, սակայն նշեցին, որ երկու հանդիպումներից էլ Հարությունյանը դուրս է եկել բարձր տրամադրությամբ։

Հատկանշանական է, որ այդ հանդիպումից երկու օր անց՝ Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը այսպես կոչված «մարտահրավեր» նետեց Արցախի նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին, առաջարկելով բացահայտել իրենց դիրքորոշումը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի վերաբերյալ։ Իսկ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից այդ հարցի շուրջ իր հստակ և կոշտ բացասական դիրքորոշումը մինչ այժմ հայտնել է միայն Արայիկ Հարությունյանը։ Ընդ որում նա դա արել է դեռևս Արցախի վարչապետ եղած ժամանակ՝ հակադրվելով ՀՀ իշխանություններին։ Եվ ահա նույն Հարությունյանը առաջինն է թեկնածուներից արձագանքում վարչապետի «չելենջին»՝ վերահաստատելով իր դիրքորոշումը այդ բանաձևի վերաբերյալ։

Հատկանշական է, որ ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը Կապանում հնչեցնում է իր այդ «մարտահրավերը», Հարությունյանը բազմամարդ հանդիպում է ունենում կուսկացական ակտիվի հետ Կապանից ոչ հեռու ազատագրված Քաշաթաղում և այնտեղից իր «ոչ-ն» է ասում տարածքների հանձնմանը։

Արդյո՞ք այս ամենը զուգադիպություն էր, թե մշակված սցենար, արդյո՞ք այս տակտիկական հարցերն են քննարկվել Հարությունյանի երևայնան բարձրաստիճան հանդիպումների ժամանակ։ Այս մասին մեր աղբյուրները բազմանշանակ լռում են։

  • Կիսվել: