երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ի հեճուկս բոլոր բանակցությունների` Ադրբեջանը միշտ ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտցեումները. ՀՀ վարչապետ

Ի հեճուկս բոլոր բանակցությունների` Ադրբեջանը միշտ ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտցեումները. ՀՀ վարչապետ

Ի հեճուկս բոլոր բանակցությունների` Ադրբեջանը միշտ ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտցեումները: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերումասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք փորձ ենք անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել այդ ուժային սցենարները, որ Ադրբեջանն անընդհատ դնում է սեղանին, և մենք ներկայացնում ենք խաղաղության ու կարգավորման մի ճարտարապետություն, որը լեգիտիմ է միջազգային իրավունքի և միջազգային հանրության տեսակետից:

Սա շատ կարևոր է, պիտի նաև խոստովանեմ` միշտ չէ, որ մենք դրան կարևորություն ենք տվել, հիմա ուզում ենք այն դնել առաջին պլան, մենք ուզում ենք տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ ՀՀ դիրքորոշումների լեգիմիտությունը լինի անխոցելի, դա ոչ թե Ադրբեջանի համար ենք անում, առաջին հերթին անում ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»:

  • Կիսվել: