չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԺ․ «Այս կամ այն կուսակցության անդամ լինելը բացարձակ հիմք չէ՝ անձի կատարած աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար». Հակոբ Կարապետյան

ՀԺ․ «Այս կամ այն կուսակցության անդամ լինելը բացարձակ հիմք չէ՝ անձի կատարած աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար». Հակոբ Կարապետյան

«Հայկական ժամանակ»  թերթը գրում է․ «Ապրիլի 26-ին «Փաստերի ստուգման հարթակը» (fip.am) հրապարակել էր մի հոդված, որտեղ նշված է, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը թաղապետարանի տարբեր հաստիքներում է նշանակել կոռուպցիայի համար նախկինում դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ՀՀԿ-ական մի շարք կադրերի: Թադեւոսյանի տեղակալը՝ Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար: Թաղապետարանում վերջին նշանակումներից է նաեւ Արամայիս Ավետիսյանը, որը, ըստ fip.am-ի, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից է եղել, որոնք ծեծ ու ջարդի են ենթարկել խաղաղ ցուցարարներին: Այդ ժամանակ Արամայիս Ավետիսյանը քաղաքապետարանում որպես բաժնի պետ է աշխատել եւ 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալիս բռնվել: Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կայքի հրապարակած տեղեկություններին, նկատեց, որ Աջափնյակ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Թելման Թադեւոսյանը մինչեւ այդ նշանակումը ղեկավարել է Նուբարաշեն վարչական շրջանը, եւ այդ պաշտոնում իր ցուցադրած արդյունքները հիմք են հանդիսացել, որպեսզի քաղաքապետը նրան առաջարկի ավելի ընդարձակ ու բազմամարդ վարչական շրջանի ղեկավարումը»։


Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: