ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցության 4-րդ համագումարին

ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցության 4-րդ համագումարին

Փետրվարի 23-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցել են հազարավոր պատգամավորներ, իսկ հազարավորներն էլ զրկված են մասնակցությունից՝ Թուրքիայի իշխանությունների կողմից հարուցված արհեստական արգելքների պատճառով։

Համագումարի նախագահության անդամ էր HDP կուսակցության կողմից Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլյանը։ Համագումարին հրավիրված էին եւ ներկա էին տարբեր երկիրների եւ շրջանների կուսակցությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա, Թունիս, Պաղեստին, Հորդանան, Մարոկկո, Կիպրոս, Շվեդիա, Լիբանան, Եգիպտոս, Իտալիա, Իսպանիա, Բասկերի երկիր, Կատալոնիա, Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Շոտլանդիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Շվեցարիա, Հայաստան) ներկայացուցիչներ: Հ.Յ.Դ.-ի կողմից համագումարին մասնակցել է Խաժակ Մկրտիչյանը, որը մասնակցել էր նաեւ HDP-ի 3-րդ համագումարին։

Համագումարի աշխատանքների վերջում ընտրվել են կուսակցության համանախագահները եւ խորհուրդը։ HDP-ի կանոնների համաձայն կուսակցության ղեկավար մարմիններում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է. համանախագահներ են վերընտրվել Փերվին Պուլտանը (Pervin Buldan) եւ Միթհատ Սանջարը (Mithat Sancar)։

  • Կիսվել: