շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՅԴ-ն վաղը՝ նոյեմբերի 21-ին, բոլորին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ

ՀՅԴ-ն վաղը՝ նոյեմբերի 21-ին, բոլորին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տասնյակ անդամների այսօր տարբեր ժամերի Երևանի տարբեր հատվածներից բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունքներ։ Այս մասին ասվում է ՀՅԴ ՀԵՄ-ի տարածած հայտարարության մեջ։

«Մենք հայտարարում ենք, որ մեզ լռեցնելն անհնար է։ Մենք արդեն կորցրել ենք մեզ համար ամենաթանկը՝ սուրբ հայրենիքի մի մասը, որի համար թափվել է նաև մեր միության ընկերների արյունը։

Դավադիր իշխանությունների դեմ պայքարը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

Վաղը՝ ժամը 14։00 -ին բոլորս Ազատության հրապարակ»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: