կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա՝ դեմ ըլլալով կողմ ենք, կողմ ըլլալով՝ դեմ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա՝ դեմ ըլլալով կողմ ենք, կողմ ըլլալով՝ դեմ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարությունների ժամին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, հիշեցրել է, որ ՀՅԴ-ականները ժամանակին կողմ են քվեարկել Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքին, որով ԼՂ-ն ճանաչվում է Ադրբեջանի մաս․

«Քվեարկել են կողմ, և այդ կտորը մեր ներպետական օրենքով ֆիքսել են որպես Ադրբեջան։ Հիմա եկել եք այստեղ՝ ի՞նչ եք անում»,- ասել է նա։

Գառնիկ Դանիելյանի ռեպլիկին, թե նման բան չի եղել, Սիմոնյանը տրամադրել է 2014թ. քվեարկության արդյունքները․ «Ես գիտեմ, որ ՀՅԴ-ի հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա՝ դեմ ըլլալով կողմ ենք, կողմ ըլլալով՝ դեմ»։

  • Կիսվել: