երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դիմում է ԵՄ-ին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դիմում է ԵՄ-ին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով դիմում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵՄ-ին: 

՛՛Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այս հարձակումն ամենալարվածն է եղել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Այս հարձակումները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հավատարիմ չէ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և ակտիվորեն ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար՝ հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՛՛,-ասված է հայտարարության մեջ։

 

 

  • Կիսվել: