հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հույս ունենք, որ մենք սեպտեմբերին կկարողանանք արձանագրել ճգնաժամի ավարտը․ Վարչապետ

Հույս ունենք, որ մենք սեպտեմբերին կկարողանանք արձանագրել ճգնաժամի ավարտը․ Վարչապետ

Հույս ունենք, որ մենք սեպտեմբերին կկարողանանք արձանագրել ճգնաժամի ավարտը: Իսկ այս լավատեսական ուղերձները նրա համար չեն, որ մեր զգոնությունը թուլանա: Այս մասին  այսօր՝ հուլիս 30-ի կառավարության նիստի մեկնարկեին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ  պետք է ավելի զգոն լինել, քանի որ հնարավորությունը կարող ենք ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ լրջությամբ չվերաբերվենք իրավիճակին։

«Մենք հիմա ձևակերպում ենք խնդիր, որ համաճարակը՝ որպես օրակարգի հարց, դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակագից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես պետք է չլինեն: Սա նշանակում է, որ դեպքերը պետք է լինեն այն մակարդակի վրա, որ դա չհամարենք ճգնաժամ: Մենք այսօր ռեալ շանս ունենք դրա համար: Թե ինչքանով դա կիրականացնենք, կախված է բոլորիս պատասխանատվության մակարդակից»,- ասաց նա։

Նշենք, որ մայիսի 24-ից հետո առաջին անգամ 6 օր անընդմեջ 400-ից քիչ նոր դեպք ունենք։ Այսօր հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, իսկ ապաքիվել՝ 542 մարդ։

 

  • Կիսվել: