չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հույս ունեմ, որ «Իմ քայլն» այնքան խելամտություն կունենա, որ ԸՕ-ի փաթեթը չի բերի խորհրդարան. Գորգիսյան

Հույս ունեմ, որ «Իմ քայլն» այնքան խելամտություն կունենա, որ ԸՕ-ի փաթեթը չի բերի խորհրդարան. Գորգիսյան

Ես հույս ունեմ, որ «Իմ քայլն» այնքան խելամտություն կունենա, որ Ընտրական օրենսգրքի փաթեթը չի բերի խորհրդարան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը::

Նա հավելեց, որ  ըստ բոլոր հաշվարկների՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-26-ին հրաժարական է տալու: Պատգամավորի խոսքով՝ դա կնշանակի ԸՕ-ի փոփոխություն, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է:

«Ես հույս ունեմ, որ իրենք չեն անի այդ ծայրահեղ հիմարությունը: Արդեն իսկ այն փոփոխությունը, որ արվել է, դրան պետք է ադապտացվել եւ դրանով կգնանք ընտրությունների: Կամ վարչապետը չի ուզում հրաժարական տալ, դրա համար են ուզում փոխել: Ինչ վերաբերում է իրենց տված խոստումներին, այդ թվում ընտրական օրենսգիրքը փոխելու մասով, իրենք ոչ մի խոստում չեն պահել: Ուղղակի ուզում են իրենց կերած գրանտներն արդարացնել: Դա որեւէ կապ չունի Հայաստանի շահի հետ»,-ասաց Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն օրերս ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որով վերացվում է ռեյտինգային ընտրակարգը եւ ընդունվում է փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրելու այդ օրենքը սակայն նաեւ չի դիմելու ՍԴ, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով:

 

  • Կիսվել: