երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չեք հասցնի մինչև 70 տարեկան ու նոր պարգևավճարներ տաք. Միքայելյան

Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չեք հասցնի մինչև 70 տարեկան ու նոր պարգևավճարներ տաք. Միքայելյան

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։Նիստում  քննարկվում է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցը։

Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հաղթանակի 75-ամյակը, նախագծով առաջարկվում է վետերանների պատվովճարը կրկնապատկել և սահմանել 200 հազար դրամ։ Նրանց թիվն  276 է։

Քննարկման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Հույս ունեմ՝ Արցախի ազատամարտի վետերաններին չենք հասցնի մինչև 70 տարեկան ու նոր ինչ-որ պարգևավճարներ տանք, որովհետև մարդ չի մնա: Բացի այդ, նույն արցախյան ազատամարտի մասնակիցներին հինգ հազար դրամ հավելավճարը, որ տալիս է պետությունը՝ թոշակի անցնելու դեպքում, շատ մեծ պրոբլեմ են սարքում, կուզենայի մեր կառավարությունը ուշադրություն դարձներ դրան»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով,  որ այսօր արցախյան ազատամարտի վետերաններն ապրում են ոչ բարվքո վիճակում, ունեն սոցիալական մեծ խնդիրներ: «Ոչ թե մենք լացում ենք, այլ հարցեր կան, որ պետք է ըստ արժանվույն գնահատվի»,- նշեց նա։

Սասուն Միքայելյանն անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ դրա ընդունումը մեծ տրագեդիա չէ. «Եթե մի քիչ էլ ձգենք, մայիսին էլ մարդ չի մնա, կեսն էլ կթեթևանա, ինձ թվում է՝ կարելի է անել»։

Նշենք, որ նախագիծն օրակարգ չընդգրկվեց և ստացավ 39 կողմ ձայն, 77 դեմ և երկու ձեռնպահ:

«Իմ քայլը» խմբակցությունից Արփի Դավոյանը նշեց, որ նախագիծը բավականին քննարկվել է առողջապահության և սոցիալական հացրերի մշտական հանձնաժողովում, և ըստ իրենց,  կառավարության որոշմամբ է այդպիսի որոշումները կայացվում և օրենքով նման գումարներ ամրագրելը ճիշտ չեն համարում:

Նա նաև հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին այս տարի հաղթանակի 75 ամյակի առիթով 300 հազար դրամ է տրամադրվելու:

  • Կիսվել: