չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հուսով ենք, որ ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա այդ առաջարկներին. Մարուքյան

Հուսով ենք, որ ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա այդ առաջարկներին. Մարուքյան

Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին»,- գրել է Մարուքյանը՝ կիսվելով ավելի վաղ թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ:

Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին, հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:

  • Կիսվել: