շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ. Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն

Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ. Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարոն Ֆուրլասին հայ ռազմագերիների վերաբերյալ այս կոնֆերանսը կազմակերպելու համար:

Հուսով ենք՝ այս կոնֆերանսը կօգնի միջազգային կառույցների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա հայ ռազմագերիների հարցով: Որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն, մենք նամակներ ենք ստանում ռազմագերիների հարազատներից` օգնության խնդրանքով:

Ադրբեջանը դժվարություններ է ստեղծում Կարմիր Խաչի աշխատանքների համար:

ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել` պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Միևնույն ժամանակ, ամոթալի է տեսնել, թե ինչպես են ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ աչք փակում Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ու դրա արարքների նկատմամբ: Եվրոպան կարող է ավելին անել, և մենք հուսով ենք, որ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ»,-իր խոսքում նշել է Էվինյանը։

 

  • Կիսվել: