ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հուսով ենք՝ երկու կողմերն էլ զորքերը կհանեն. ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Հուսով ենք՝ երկու կողմերն էլ զորքերը կհանեն. ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Սա ընթացիկ աշխատանք է, որն ապահովում է առաջադիմություն, վստահ եմ, այստեղ կողմերին հնարավորություն կլինի եւս մեկ անգամ հավաքվելու եւ քննարկելու բոլոր հարցերը: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկվարների ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպմանը եւ դրան հաջորդած հայտարարությանը:

«Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների սեղանին եւ եթե զգուշությամբ կարդաք Շառլ Միշելի հայտարարությունը, ապա կտեսնեք, որ հիմնական ուղերձը հենց դա է: Մենք իհարկե, գերիների վերադարձի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում ենք: Նրա հայտարարությունում ասվում է. «Կա ընդհանուր ընկալում, որ պահվող անձինք բաց կթողնվեն գալիք շաբաթների ընթացքում»: Նաեւ նախագահ Միշելն ընդգծում է, որ չափազանց կարեւոր է երաշխավորել փոխըմբռնումը այն առումով, որ այս աշխատանքը կշարունակվի եւ այս մարդիկ ազատ կարձակվեն արագացված գործընթացով: Մնացածը պետք է քննարկվի:

Մենք հասկանում ենք, որ չափազանց կարեւոր է գալ համաձայնության, հուսով ենք, որ երկու կողմերն են զորքերը կհանեն, բոլորը կանցնեն սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին»,-ասաց Վիկտորինը:

Նա հիշեցրեց, որ մեծ հանդիպում է լինելու հունիսին Քիշնեւում, ապա եռակողմ հանդիպումներ դեռ սպասվում են:

  • Կիսվել: