երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եվրոպական խորհրդարանն իրեն շատ անհարմար դրության մեջ է դնում՝ մեզ մեղադրելով այսպես կոչված ագրեսիվ դիրքորոշման մեջ Հայաստանի նկատմամբ. Ալիև

Եվրոպական խորհրդարանն իրեն շատ անհարմար դրության մեջ է դնում՝ մեզ մեղադրելով այսպես կոչված ագրեսիվ դիրքորոշման մեջ Հայաստանի նկատմամբ. Ալիև

Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի նկատմամբ այս կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է հատուկ լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից, որոնք չեն կարող ընդունել Ադրբեջանի անկախ քաղաքականությունը։ Ահա թե ինչու մենք տարիներ շարունակ չենք համագործակցում Եվրախորհրդարանի կամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ: Այս մասին Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք համագործակցում ենք Եվրոպական հանձնաժողովի հետ, և դա մեզ համար բավարար է։ Բայց ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանն իրեն շատ անհարմար դրության մեջ է դնում՝ մեզ մեղադրելով այնպիսի բաների մեջ, որոնք մենք երբեք չենք արել, այդ թվում՝ այսպես կոչված ագրեսիվ դիրքորոշման մեջ Հայաստանի նկատմամբ, մինչդեռ Հայաստանն ինքն է կարևորում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ»:

Հիշեցնելով, որ անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը՝ Ալիևը հավելել է.  «Հետևաբար, ես հույս ունեմ, որ Եվրախորհրդարանի անդամները կգտնեն համարձակություն վերանայելու իրենց անարդար քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ»:

  • Կիսվել: