չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա․ Փաշինյան

Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա․ Փաշինյան

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին: Այդ մասին Վրաստանում տեղի ունեցած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին:

Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա՝ Խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:

  • Կիսվել: