շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունիսի 21-ին գալիս ենք այստեղ, հաշվետվություն տանք մեր պետության հայրերին, որ երկիրը փրկել ենք չարիքի կառավարությունից. Սաղաթելյան

Հունիսի 21-ին գալիս ենք այստեղ, հաշվետվություն տանք մեր պետության հայրերին, որ երկիրը փրկել ենք չարիքի կառավարությունից. Սաղաթելյան

Մեկ դար առաջ աշխարհն ավելի բարի չէր, թշնամին ավելի նենգ չէր, հայ ժողովուրդը պակաս հերոսական չէր, բայց ուրիշ էին պետության ղեկավարները, պետականության և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը: Այս մասին այսօր Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ կազմակերպված հիշատակի միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմնադիր հայրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին դասալքության ու դավաճանության համար, այսօր ոչնչացնում է մեր ձեռքբերումները, սպառում է մեր ապրելու հույսը՛՛,-նշեց նա:

Սաղաթելյանը նաև հավելեց. ՛՛Ինչպես սեպտեմբերի 27-ին բոլորս հավաքվեցինք, երդվեցինք ու գնացինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ Արամի արձանի մոտ պետք է խոստանանք՝ տեր ենք կանգնելու մեր պետականությանը, մեր երկրին։ Հունիսի 21-ին գալիս ենք այստեղ, հավաքվենք, հաշվետվություն տանք մեր պետության հայրերին, որ երկիրը փրկել ենք չարիքի կառավարությունից՛՛:

  • Կիսվել: