չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հունիսի 12-ը նույն մարտի մեկն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Հունիսի 12-ը նույն մարտի մեկն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

՛՛Հունիսի 12-ը նույն մարտի մեկն է, ուղղակի այն մարդն էր բեմից բացակայում, ով մարտի 1-ին աղաղակում էր՝ ասելով՝ երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս փառավորվում է։

Բայց այդ մարդը նույն գործողությունը, նույն կերպով ու ոգով իրագործեց նաև այսօր, բայց գտնվելով այս պարիսպներից ներս։ Միակ մեղավորը ստախոսն է, Նիկոլ Փաշինյան անունով՛՛։ Այս մասին այսօր ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ իրենց հանրահավաքի մասնակիցների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման մասին:

՛՛Ես մինչև ամսի 12-ը փորձել եմ ոստիկաններին տարանջատել ներդրված խուլիգանական խմբերից։
Բայց չէ, ի՞նչ գնահատական կարող ես տալ այն մարդուն, որը վահանով հարվածում է իր դիմացը կանգնած աղջկա գլխին։

Ես վիրավորված ոստիկաններին էլ եմ տեսել, որոնք չնչին վնասվածքներ ունեին ու պատշգամբում կանգնած ծիծաղում էին, իսկ այդ վնասվածքները հավանաբար ստացել էին իրենց իսկ անփութության պատճառով՛՛,-նշեց նա։

 

  • Կիսվել: