շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահի հետ

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահի հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել կարևորագույն միջազգային համաժողովներից մեկի` Դելֆիի Տնտեսական Ֆորումի հիմնադիր-նախագահ Սիմեոն Ցոմոկոսին, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական, քաղաքական, պաշտպանական ուղղություններում գրանցված զարգացումները, ներկայացրել տնտեսական առաջնայնությունները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներուժին:

Կողմերը քննարկել են երկկողմ կազմակերպվող խոշոր միջազգային համաժողովներին փոխադարձ մասնակցության և աջակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային թեմաներ։

  • Կիսվել: