ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. Բագրատ Սրբազան

Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. Բագրատ Սրբազան

Հուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հանդիպման կկանչենք նրանց, որոնք ի սկզբանե եղել են։ Հավանաբար այդ ուժերով քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի, ձևաչափը կորոշենք։ Դա արվելու է, որպեսզի ներգրավվածության աստիճանը մեծանա: Հնադիպել ենք, շատերին ենք հանդիպել, ոմանց ակնկալիքները, շահերը կարող են այլ լինել՛՛:

  • Կիսվել: