ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հռոմի ստատուտի ընդունման հարցն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. լուծումն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար. Հակոբ Արշակյան

Հռոմի ստատուտի ընդունման հարցն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. լուծումն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի հնչեցրած մտահոգությանը՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ։

Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

Ըստ Արշակյանի՝ այն ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար:

ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող և չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ:

  • Կիսվել: