ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրմշտոց և քաշքշուկ ցուցարարների և ոստիկանների միջև Մոսկովյան փողոցում. Բերման են ենթարկվել Նարիա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը

Հրմշտոց և քաշքշուկ ցուցարարների և ոստիկանների միջև Մոսկովյան փողոցում. Բերման են ենթարկվել Նարիա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը

Երևանի Մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների եւ կարմիրբերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին: ԱԺ «Պատիվ ունեմ,» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում էր օգնել մարդկանց, որոնց ոստիկանները բերման էին ենթարկում: Նա գրկել էր ոստիկաններից մեկին՝ թույլ չտալով մոտենալ մյուս քաղաքացիներին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, որոնց թվում են Լևոն Քոչարյանը, Նարիա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը։

  • Կիսվել: