երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Դավիթ Հարությունյան

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Դավիթ Հարությունյան

Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հրայր Թովմասյանը նշանակվել է նախորդ Սահմանադրության ուժով և նրան նկատմամբ անձեռնմխելիությունն ամբողջ ծավալով է գործում: Առանց Սահմանադրական դատարանի համապատասխան ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է, որը սահմանված է ՔՕ 309-որդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնել, հեղ.)», - ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո՝ հույս հայտնելով, որ դատախազը չի դառնա հանցակից.
 

«Հույս ունեմ, որ գլխավոր դատախազը չի դառնա 309-րդ հոդվածով կատարված հանցագործության հանցակիցը: Այն, որ խախտված է անձեռնմխելիության ինստիտուտը, միանշանակ է»:

  • Կիսվել: