հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հռոմի պապի ընտրությունների նման՝ երբ վերևից սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է․ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

Հռոմի պապի ընտրությունների նման՝ երբ վերևից սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է․ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Այն կշարունակվի վաղը: Դատարանից դուրս եկավ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով նշեց, որ որևէ բան չունի ասելու: Նա հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ որևէ բան չունի ասելու, եթե ասելիք ունենա, կխոսի:

Ինչ վերաբերում է հարցին՝ վաղը գոնե ընտրությունը կլինի՞, Թովմասյանը կատակեց՝ Հռոմի պապի ընտրությունների նման երևի պետք է անել՝ երբ վերևից սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է:

  • Կիսվել: