չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն ավարտվեց. որևէ բան չի առգրավվել

Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն ավարտվեց. որևէ բան չի առգրավվել

Ինչ նրանք փնտրում էին, չի հայտնաբերվել, քանի որ այդպիսի բաներ պարոն Թովմասյանի բնակարանում առնվազն չէին կարող լինել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Խուզարկությունն ավարտվեց: Փնտրում էին փաստաթղթեր, որոնք իրականության մեջ չէին կարող լինել պարոն Թովմասյանի բնակարանում»,-ասաց Մակինյանը։

Նրա խոսքով՝ որևէ բան չի առգրավվել․

«Քննիչի հայեցողությամբ հատվածական ընթերցեցին այն: Մենք բազմաթիվ անգամներ միջնորդեցինք, հորդորեցինք, խնդրեցինք, պահանջեցինք ծանոթացնել որոշմանը: Սակայն օրենքով սահմանված կարգով այն չի տրամադրվել Թովմասյանին ու Միհրան Պողոսյանին»:
 

Թովմասյանի պաշտպանն ասաց, որ անպայման բողոքարկելու են, թե՛ քննչի գործողությունները, թե՛ դատարանի որոշումը:

«Ես եմ իրականացրել՝ այն չափով, որ չափով հրապարակել եմ: Քանի որ քննիչն ակնհայտ ապօրինի գործողություն էր իրականացնում, պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար արել եմ այդ նկարահանումը, որպեսզի հասարակությանը ցույց տանք, թե ինչպես է խուզարկություն կատարվում ՀՀ ՍԴ նախագահի բնակարանում»,- ասաց պաշտպանը:

  • Կիսվել: