շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հայ ռազմագերիների վերադարձից կադրեր են հրապարակվել (տեսանյութ)

Հայ ռազմագերիների վերադարձից կադրեր են հրապարակվել (տեսանյութ)

Ադրբեջանի փոխանցած 10 հայ գերիներն արդեն Երևանում են։ Անունները ստուգելուց հետո նրանց տեղափոխեցին բժշկական կենտրոն:
 
Գերիներին հայրենիք է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։
 
Օդանավակայանում դիմավորողների թվում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչարբակովը և Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը։
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
 
Նրանք են` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։

  • Կիսվել: