Հրապարակվել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նոր կազմը
ԵԽԽՎ պատվիրակության նոր կազմում ընդգրկվել է «Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, հայտնում է turan.az-ը։
Պատվիրակության նոր կազմը կմասնակցի ապրիլի 30-ին ԵԽԽՎ մշտական կոմիտեի առցանց նիստին։ Կազմում են Սամեդ Սեիդովը, Էրկին Գադիրլին, Ֆազիլ Մուստաֆան, Թուրալ Գյանջալիեւը, Քենուլ Նուրուլլաեւան, Ռֆաել Հուսեյնովը, Ասիմ Մոլլազադեն, Քյամալ Ջաֆարովը, Սեւինջ Ֆաթալիեւան, Փարվին Քերիմզադեն, Նիգյար Արպադարային եւ Սաբիր Հաջիեւը:
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամները հանդիպում էին անցկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:



