Հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել․ Արեն Մկրտչյան
Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Իհարկե, հաղորդում է տրվել ոստիկանություն, բայց ցանկանում եմ ընդգծել՝ պադվալներում պաղկված ստատուսագրերը, նրանց արբանյակ բացահայտված-դուրս շպրտվածները, նրանց թալանչի քաղաքական հայրերը մեկ առ մեկ օրենքի առաջ պատասխան են տալու։
Չկա այլ տարբերակ, տիկնայք և պարոնայք, չկա այլ ելք։ Իսկ մենք ժպտում ենք ու առաջ շարժվում»։


