չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Հրապարակ»․ Զոհրաբ Մնացականյանին չհաջողվեց համոզել փոխնախարար Գրիգորի Հովհաննիսյանին մնալ, նա գնում է բարձր վարձատրվող պաշտոնի

«Հրապարակ»․ Զոհրաբ Մնացականյանին չհաջողվեց համոզել փոխնախարար Գրիգորի Հովհաննիսյանին մնալ, նա գնում է բարձր վարձատրվող պաշտոնի

«Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է, և դա ոմանք ընկալեցին Նիկոլ Փաշինյանի՝ «սերժական կադրերից ազատվելու» նախօրեի խոստման կոնտեքստում։

 

Թեև նա ԱԳ փոխնախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին, մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր և ունի հարուստ աշխատանքային կենսագրություն։ Աշխատել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, համատեղության կարգով՝ ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում, Իրաքում ՄԱԿ-ի առաքելության գլխավոր խորհրդական և այլն։

Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանը գնում է բարձր վարձատրվող աշխատանքի, ընդ որում՝ վեց ամիս առաջ է ցանկություն ունեցել պաշտոնից հեռանալու, բայց Զոհրաբ Մնացականյանը կարողացել է համոզել, որ չգնա։ Մենք տեղեկացանք, որ Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու «Արարատ բանկում»՝ որպես խորհրդի նախագահ։

Բանկը, հիշեցնենք, պատկանում է գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։ Իսկ Հովհաննիսյանը Բարսեղ Բեգլարյանի սանիկն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: