երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում

«Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ դեմարշ արեց Վարդազարյանի նկատմամբ և չընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր: «Իմ քայլը», ըստ Մակունցի, դրանով իր դիրքորոշումն էր արտահայտում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, որը վճռաբեկի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: