երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
«Հրապարակ. Ովքե՞ր են Հայաստանից ներկա լիենելու Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը

«Հրապարակ. Ովքե՞ր են Հայաստանից ներկա լիենելու Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու․ Շուշիի Երիտասարդության կենտրոն 100 հոգի են հրավիրել։

ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն նորընտիր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, ԼՂ նախկին նախագահը, ՀՀ վարչապետը։ «Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են, այսօր` կորոնավիրուսի պատճառով, որոշվեց նեղ կազմով անցկացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանի խոսնակը:

Հրավիրվել է նաեւ հայաստանյան էլիտան` կառավարություն, ԱԺ։ Կլինեն Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, ֆրակցիաների ղեկավարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: