չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հրապարակ». Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը նշել ծննդյան տարեդարձը

«Հրապարակ». Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը նշել ծննդյան տարեդարձը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձն էր: Նա 65-ամյակը Երեւանում չի նշել, ավանդաբար այս օրերին արտերկիր է մեկնում, ամենից հաճախ` Դուբայ, որտեղ նեղ ընտանեկան կամ ընկերական միջավայրում տոնում է տարեդարձը:

Իսկ նրա թիմն այս օրերին մարզերում քարոզարշավ է իրականացնում` պատրաստվելով դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին: Իհարկե, բոլորը մեկ մարդու նման զանգել-շնորհավորել են Գագիկ Նիկոլայիչին, ոմանք Ֆեյսբուքում էին շնորհավորանքներ գրել»:

  • Կիսվել: