հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Հրապարակ». Կառավարությունը մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է

«Հրապարակ». Կառավարությունը մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը կայացվել է երեկ, թեպետ պաշտոնապես դեռեւս չեն հայտնում։

Հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ սահմանադրական հանրաքվեի հարցը, որի լուծումն իշխող թիմը չի գտնում: Բանն այն է, որ արտակարգ դրությունը վերացնելուց հետո, ըստ օրենքի, 50-ից 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի առկախված հանրաքվեն, սակայն իշխանությունները երկընտրանքի առջեւ են կանգնած՝ մի կողմից համավարակի տարածումն է լայն թափ առնում, եւ հանրաքվեի անցկացումով կարող են հազարավոր մարդկանց առողջությունը վտանգել։

Մյուս կողմից՝  կասկածներ ունեն, որ հանրաքվեն հիմա առավել եւս կտապալվի: Այդ պատճառով էլ մտադիր են եւս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ հույս ունենալով իրավիճակից ելք գտնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: