ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը խաբել է իշխանական վերնախավին. նա չի մարսելու

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը խաբել է իշխանական վերնախավին. նա չի մարսելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, եւ չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։ Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, մեր տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին եւ հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման եւ լողափի հետ։

Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի տարածքի հետ, որ ընդամենը մի պահ մտել-դուրս է եկել։ Մակունցն էլ, հավատալով, ասուլիսում կրկնել էր նրա ասածն ու հայտնվել քննադատությունների թիրախում։ Ավելի ուշ հայտնված լուսանկարները փաստեցին, որ Հայկը 2 օր եղել է այդ օբյեկտում եւ այն ձեռք է բերել հեղափոխությունից առաջ։ Պատգամավորի «սուտը» վրդովմունք է առաջացրել։ ՔՊ նիստում քննարկել են հարցը, որոշել՝ եթե պարզվի, որ խաբել է, չի մարսելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: