չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
«Հրապարակ»․ Դիվանագիտության մեջ «եթե»-ների տեսությամբ մեկնաբանություններ չեն անում

«Հրապարակ»․ Դիվանագիտության մեջ «եթե»-ների տեսությամբ մեկնաբանություններ չեն անում

Եթե զանգը չլիներ, չէի՞ք ցավակցելու՝ հարցրինք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին։ «Դա Ձեր եզրակացությունն է, որը բնավ պարտադիր չէ, որ մենք կիսենք դիվանագիտության մեջ, «եթե»-ների տեսությամբ մեկնաբանություններ չեն անում, առավել եւս` չեն տրվում գնահատականներ այն հարցերի վերաբերյալ, որոնք «եթե»-ով են սկսվում»:

Այդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե չցավակցեցիք․ Ադրբեջանը, որը հազար ու մի խնդիր ունի Իրանի հետ, ավելին` խոսվում է, որ սպասվող պատերազմի ժամանակ կարող է ԱՄՆ-ի համար դեպի Իրան ռմբակոծման պլացդարմ դառնալ, առաջանցիկ ցավակցեց։  «Ցավակցել ենք այն ժամանակ, երբ որ եղել է ցավակցելու առիթը, պատեհ առիթը եղել է հեռախոսազանգը»:

Ի դեպ, այդ ֆոնին ՀՀ-ում Իրանի փոխդեսպանն այցելեց ՎԵՏՕ-ի գրասենյակ` ուսումնասիրելու ՎԵՏՕ-ում տեղակայված «սորոսյան» պատը․ ինչպե՞ս եք գնահատում փոխդեսպանի այդ քայլը։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, եւ դիվանագիտական ներկայացուցչություններն ինչ կազմակերպությունների եւ ում հետ են հանդիպում, պետք է իրենց հարցնեք»: Փոխդեսպանի այցի մեջ մեսիջ չկա՞ր։ «Պետք է իրենց հարցնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: