կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրաչյա Հակոբյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար դիմած պատգամավորների մասին

Հրաչյա Հակոբյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար դիմած պատգամավորների մասին

Իրենց անկախ հռչակած մի քանի պատգմավոր դիմում են ԱԺ խմբակցություններին, որ էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննվի այն հարցը, որ ես իբր ասել եմ, թե պետք է ստորացնելով բերման ենթարկել սյունեցիներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Անդրադառնալով իր հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծելու մի քանի պատգամավորների առաջարկին, նա նշեց․

« Նրանք կա՛մ չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը»։

Հրաչյա Հակոբյանը նշեց, որ ինքը շատ հստակ ասել է, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմնակիցներին, ՀՀ քաղաքացիներին։

  • Կիսվել: