ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի գործով. աղբյուր

Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի գործով. աղբյուր

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին։ Այս մասին PrimeNews-ին հայտնի դարձավ իրավական շրջանակներում իր աղբյուրւց։

Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, ոչ հաստատում և ոչ էլ հերքում են այս տեղեկությունը։ 

Ավելի վաղ այս քրեական գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար մեղադրանք էր առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

 

  • Կիսվել: