շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք ջերմում են 38 աստիճանից ոչ ավելի․ Տիգրան Գևորգյան

Հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք ջերմում են 38 աստիճանից ոչ ավելի․ Տիգրան Գևորգյան

Այս օրերին շտապօգնությունն իր կազմով կատարում է ահռելի ծավալով աշխատանք։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց «Շտապօգնության» Կենտրոն  ենթակայանի սրտի վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը ընդգծեց, որ 

«Խոսքը վերաբերում է  թե մեկ բուժհաստատությունից հիվանդներին մեկ այլ բուժհաստատություն տեղափոխելուն, որպեսզի նրանց  ախտորոշման, բուժման գործընթացը էլ ավելի արդյունավետ կատարվի, և վերաբերում է նաև հիվանդների հոսպիտալացումներին, տնային կանչերի բժշկական ապահովմանը»,- ասաց բժիշկը։

Գևորգյանը տեղեկացրեց, որ ըստ վերջին ցուցումների՝ հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք ջերմում են 38 աստիճանից ոչ ավելի, արյան թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս, շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է։

Այն վարակակիրները, որոնք ավելի լավ վիճակում են, քան նշված ցուցանիշներով քաղաքացիները, ենթակա են բուժապահովման պոլիկլինիկաների կողմից։

Գևորգյանը նշեց, որ իրենց ծառայության որոշ գործընկերներ այս պահին աշխատանքի են անցել կորոնավիրուսային կենտրոններում, և  այդ պատճառով շտապօգնության բժիշկների թիվը մի փոքր պակասել է։ 

  • Կիսվել: