ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հոկտեմբերի 2-ին Արցախում մեզ ասացին, որ շուտ վերադառնանք Երևան ու պատերազմը կանգնեցնենք. Մարուքյանն ուշագրավ մանրամասներ պատմեց

Հոկտեմբերի 2-ին Արցախում մեզ ասացին, որ շուտ վերադառնանք Երևան ու պատերազմը կանգնեցնենք. Մարուքյանն ուշագրավ մանրամասներ պատմեց

Հոկտեմբերի 2-ին Արցախում մեզ ասացին, որ շուտ վերադառնանք Երևան ու պատերազմը կանգնեցնենք: Նման բացահայտում լրագրողների հետ զրույցում այսօր արեց "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: 

"Երբ ես հասա Արցախ, դա Արայիկ Հարությունյանի հայտարարության օրն էր, երբ նա ասաց, որ բոլորս գնում ենք պատերազմ ու գնացել էր առաջնագիծ: Մենք զենք ուզեցինք այդ ժամանակ, որ միանանք նրան: Բայց մեզ Արցախի պատգամավորները, Ազգային Ժողովի նախագահը ասացին, որ ավելի լավ է հենց հիմա վերադառնանք Երևան և ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք",- պատմեց Մարուքյանը` հավելելով, որ դա եղել է հոկտեմբերի 2-ին:

Մարուքյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը դա իրենց չի ասել, ինքը Հարությունյանին չի տեսել, խորհրդարանականներն են ասել, խորհրդարանի նախագահը. «Հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ պատերազմը պետք է արագ կանգնեցնել: Ինձ ասել են, որ իմ անելիքը Երևանում է, ինչքան կարող եմ շուտ պետք է հետ գնամ»:

Մարուքյանն ասաց, որ դրանից հետո եկել է Երևան ու ներկայացրեց, թե ինչ է արել՝ ԱԺ-ում ելույթ, ԱԽ նիստին մասնակցություն և այլն:

 

  • Կիսվել: