չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով ՀՀ-ում կլինի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը

Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով ՀՀ-ում կլինի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը

Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: