երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենը Մատենադարանում ձեռագրերի վերականգնման հարցեր է քննարկել

Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենը Մատենադարանում ձեռագրերի վերականգնման հարցեր է քննարկել

Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ: Այնուհետև, Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

 

ֆ

 

  • Կիսվել: