ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հնարավոր է՝ մարդիկ գնան հարազատի տանը մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ, նրանց հետ ևս կապը պահելու ենք․ Նիկոլ Փաշինյան

Հնարավոր է՝ մարդիկ գնան հարազատի տանը մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ, նրանց հետ ևս կապը պահելու ենք․ Նիկոլ Փաշինյան

Երբ համադրում ենք վիճակագրությունը՝ փաստորեն  բռնի տեղահանվածներից  66․500 մարդ արդեն Հայաստանում է, բայց մենք կացարանով ապահովել ենք 10․967 մարդու։

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ բոլոր բռնի տեղահանվածներին առաջարկվում է կացարան։

«Նրանց մի մասը նախորոշված տեղեր ունի, ասում են, որ ունեն կացարանի հասցեներ, որոնք գուցե իրենց հարազատներն են տրամադրում ու գնում են իրենց նախորոշած հասցեներով։ Բայց մենք պահում ենք այդ մարդկանց հետ կապը, որպեսզի հետագա խնդիրները կառավարենք։

Հիմա հնարավոր է մարդիկ գնան իրենց որևէ հարազատնի տանը մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո ավելի հարմար գտնեն չշարունակեն այնտեղ մնալ ու այդպես շարունակ։ Կամ հնարավոր է, որ մարդիկ ունենան կացարան, բայց ունենան այլ կարիքներ՝ սննդի, կոմունալ վճարների և այլն։  Նրանց հետ կապը կպահվի, որ այդ աջակցությունը հասու լինի մեր քաղաքացիներին։

Այս պահին մենք փաստորեն լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը, մեր հաջորդ խնդիրն է  միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել։ Մենք նախորոշել ենք երեք մարզեր՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, որպեսզի այդ մարզերում տեղահանվածների միջնաժամկետ տեղավորման հարցը լուծենք հյուրընկալ ընտանքիների և բնակարանների վարձակալության մեխանիզմով։

Մենք բնականաբար չենք կարող որևէ մեկին պարտադրել որևէ տեղում գտվել, պարզպաես որոշակի քաղաքականություն ենք վարում  ու առաջարկում ենք կեցավայրեր մեր եղբայրներին ու քույրերին»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ այս պահին կառավարութունը դիտարում է ոչ միայն կեցավայրեր, այլև սննդի, քարտերի թողարկման հարցը։

Նրա խոսքքով սոցիալական որոշակի ծառայությունների շահառուներին կներառեն սոցիալական ծառայությունների համակարգում։

  • Կիսվել: