շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հնարավոր չէ գտնել փորձառու «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել համակարգերում մինչեւ 2018-ը. Գրիգոր Մինասյան

Հնարավոր չէ գտնել փորձառու «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել համակարգերում մինչեւ 2018-ը. Գրիգոր Մինասյան

Ամբակում Գրիգորյանին Քրեակատարողական ծառայության ղեկավար նշանակելիս քննարկվե՞լ են այլ թեկնածություններ: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հարցն ուղղելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ Ամբակում Գրիգորյանին:

Նա հիշեցրեց, որ Ամբակում Գրիգորյանը մասնակցություն է ունեցել «մարտի 1»-ի գործերին եւ ասաց. «Արդյո՞ք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի են եղել թեկնածուներ, եւ այդ քննարկումները պետք է տային ավելի նախընտրելի թեկնածություն»:

Գրիգոր Մինասյանը ՔԿԾ-ի ղեկավարի նշանակման մտահոգության հետ կապված ասաց, որ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, այսինքն՝ «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել համակարգերում մինչև 2018թ.-ը։

«Այսինքն՝ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։ Կարող եմ վստահեցնել, որ շատ անկաշառ, սկզբունքային պետական ծառայող է, և մենք դա կարող ենք արձանագրել ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր, այլ աշխատանքով։ Ես կխնդրեմ Ձեզ ուղղակի տանք ժամանակ, թև ու թիկունք կանգնենք այդ բարդ գործում, որ իրար հետ կարողանանք վայելել արդյունքը: Թիմը շատ լավ թիմ է, որը ոչ միայն պարոն Գրիգորյանն է ներկայացնում, այլ նաեւ տեղակալները, որ տարբեր համակարգերից են»,-ասաց նախարարը։

Նա նկատեց, որ որոշում կայացնելու համար միակ հիմքը աշխատանքի արդյոնքն է. «Մնացածը սաղ սուտ է, ով ինչ ասի, ով ինչ խորհուրդ տա, ով ինչ գրի, ով ում գովաբանի, ի վերջո, տարվա վերջում տեսնելու ենք արդյունքը: Հուսամ՝ տարվա վերջում ես ասելում եմ՝ տեսա՞ք, որ ստացվեց»:

  • Կիսվել: