ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԽ նախագահը նամակներ է ուղարկել ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ անդամ 8 երկրների դեսպաններին

ՀԽ նախագահը նամակներ է ուղարկել ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ անդամ 8 երկրների դեսպաններին

ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանը նամակներ է ուղարկել ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ անդամ 8 երկրների դեսպաններին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

Սաֆարյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Որպես Հանրային խորհրդի նախագահ իմ անունից նամակներ եմ ուղարկել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 8 երկրների դեսպանների, ակնկալելով որ իրենց երկրները, որպես Մինսկի կոնֆերանսի անդամ, կկատարեն իրենց տրված մանդատով սահմանված պարտավորություններից մեկը' մասնավորապես անհետաձգելի քայլեր կձեռնարկեն հումանիտար հարցերի լուծման, այն է' մեր ռազմագերիների արագ վերադարձման, արդեն իսկ Արցախի տարածքում մշակութային ժառանգության, խաչքարերի ոչնչացման կանխման ուղղությամբ։

Նամակի հայերեն ամբողջական տարբերակը մեր քարտուղարությունը կհրապարակի վաղը։ Նաև նամակներ են ուղարկվել դեսպանների հետ հանդիպում ունենալու, այս և այլ հարցեր քննարկելու առաջարկով՛՛։

 

 

  • Կիսվել: