հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հիվանդների մեջ շուրջ 90 անձ ունի թոքաբորբ, քաղաքացիներից 30-ը ծանր վիճակում են․ վարչապետ

Հիվանդների մեջ շուրջ 90 անձ ունի թոքաբորբ, քաղաքացիներից 30-ը ծանր վիճակում են․ վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսով 532 վարակակիրների 424-ը ընդհանրապես սիմպտոմներ կամ ջերմություն չունի, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացրած տվյալներով, հիվանդների մեջ շուրջ 90 անձ ունի թոքաբորբ, իսկ թոքաբորբով հիվանդ քաղաքացիներից 30-ը ծանր վիճակում են։

«Իրականում իրավիճակը շատ ռիսկային է, ուզում եմ բոլորիս կոչ անել, որ բոլորս լուրջ վերաբերվենք այս խնդիրներին, մանավանդ, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մերը: Աշխարհում այս պահին հիվանդների թիվը հասնում է 801 հազարի, կանխատեսելի է, որ մեկ միլիոնի սահմանը հատելու ենք: Մահերի թիվը հասնում է 38,7 հազար, բուժվածները 177 հազար են: Տեսնում ենք, որ բուժվածների եւ հիվանդների թվի մեջ շատ մեծ անհամապատասխանություն կա, ինչը նշանակում է, որ իրավիճակը շատ ռիսկային է, եւ մենք պետք է դրամատիկ միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կառավարելու համար»,-ասաց նա:

  • Կիսվել: