երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը արդեն ավելի տանելի է․ Թորոսյան

Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը արդեն ավելի տանելի է․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին ներկայացրեց, թե կորոնավիրուսով պայմանավորված ինչ իրավիճակ է Հայաստանում։

Նախարարի խոսքով, հարաբերական կայուն վիճակ է այժմ ու մի փոքր էլ բարելավում՝ համեմատած 3-4 շաբաթ առաջվա գրանցված թվերին։

«Հիվանդանոցային ֆոնդի ծանրաբեռնվածությունը արդեն ավելի տանելի է, մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք ծանր վիճակում են ու չենք կորղանում տեղավորել, այսինքն բոլորին տեղավորում ենք և հույս ունենք, որ այս իրավիճակը մոտակա շաբաթներին կպահպանվի»,-նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով, հիվանդանոցներն արդեն մտածում են ձմեռային սեզոնին պատրաստվելու մասին, քանի որ համաշխարհային ակադեմիական շրջանակներում քննարկումներ են գնում, որ հնարավոր է անկում, հետո նորից հիվանդության աճ լինի՝ 2-3 ամիս ինտերվալով։

Անդրադառնալով պատվաստանյութի ձեռքբերման հարցին՝ նախարարն ասաց, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։

«Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա», - ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։

  • Կիսվել: