ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հիշում ենք և պահանջում». Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո

«Հիշում ենք և պահանջում». Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել:

«1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1.5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք ոգեկոչել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»,-նշել է նա:

Գրառումը Ժոլին ավարտել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ:

  • Կիսվել: