շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմք չկա, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացվի ԱԺ-ին․ Փաստաբան

Հիմք չկա, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացվի ԱԺ-ին․ Փաստաբան

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ-ին միջնորդություն ներկայացնելու հիմքեր չկան, InfoPort.am-ին տեղեկացրեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Շատ իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում այդ հանգամանքի հետ կապված։ Ես նաև լսեցի Գլխավոր դատախազի խորհրդականի հաղորդագրությունը, որը շատ լոյալ էր, քանի որ մենք համոզված ենք, որ առհասարակ հիմքեր չկան, որ նման միջնորդությամբ պարոն Դավթյանը հանդես գա Ազգային ժողովում», -հայտարարեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հունիսի 14-ին հայտարարել էր երեք տարբեր բնույթի քրեական գործեր հարուցելու մասին, որոնց հետ կարող է առնչություն ունենալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։

Սակայն նրա փաստաբան Էմին Խաչատրյանը, ավելի վաղ InfoPort.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ծառուկյանը այդ քրեական գործերին որևէ առնչություն չունի։

  • Կիսվել: