հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գլխավոր դատախազը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երկու միջնորդություն է ներկայացրել ԱԺ

Գլխավոր դատախազը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երկու միջնորդություն է ներկայացրել ԱԺ

Քիչ առաջ ՀՀ Գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել մեկը Գագիկ Ծառուկյանի անձեռմխելիությունից զրկելու իսկ մյուսը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազի միջնորդությունները մուտք են արվել ԱԺ աշխատակազմ։

«Քիչ առաջ ԱԺ խորհուրդը քննարկել է օրակարգի հարցերը և հաստատել է այդ նախագծերը։ Մենք վաղվա հերթական նիստում կքննարկենք այս միջնորդությունները», -հայտարարեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ գործընթացը բացառապես իրավական է։

  • Կիսվել: