երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հերթական զիջումներին. Մամիջանյան

Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հերթական զիջումներին. Մամիջանյան

Հիմնավոր կասկած կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները: Այս մասին, այսօր ԱԺ-ում, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հաշվի առնելով դա  ու այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ բացարձակ հարցին չվերաբերող մեկնաբանություն է  ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հետագայում ծառայելու որպես  հերթական հակապետական զիջումների արդարացում: Հենց այդ ու մի շարք այլ պաճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մանսկցել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվերակությանը»,- ասաց նա:

Մամիջանյանն ասաց, որ դիրքորոշման վերաբերյալ առավել մանրամասն կներկայացնեն ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ, որը կտարածեն այսօր:

Այնուհետև ամբիոնին մոտեցեվ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելու կանոնակարգը։ Այդ ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու  հակասահմաադրական, հակաօրինական  կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը։

  • Կիսվել: