շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հիմնական խնդիրն էսկալացիա թույլ չտալն է. ՌԴ դատախազը՝ իր, Ադրբեջանի ու ՀՀ-ի դատախազների հետ հանդիպումից հետո

Հիմնական խնդիրն էսկալացիա թույլ չտալն է. ՌԴ դատախազը՝ իր, Ադրբեջանի ու ՀՀ-ի դատախազների հետ հանդիպումից հետո

Հայ-ադրբեջանական սահմանային գոտում տեղակայված ՌԴ զինվորական դատախազները կշարունակեն նպաստել հայկական և ադրբեջանական կողմերի փոխգործակցությանը: Այս մասին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպման ժամանակ ասել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, տեղեկացնում է ՌԴ գերատեսչությունը:

Նշվում է, որ Կրասնովն ասել է. ՛՛Հիմնական խնդիրն էսկալացիա թույլ չտալն է՛՛։

Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։

 

 

  • Կիսվել: